Կապանցի Դիանա ու Դավիթ Ալեքսանյանները կյանքի բարդ ճանապարհին կորցնելով մորը՝ հայտնվել էին խնամքի կենտրոնում, ապա՝ հանրակացարանում։ Ամանորին ընդառաջ իրականացավ նրանց վաղեմի երազանքներից մեկը․ Շինարարներ թաղամասում նոր ու սեփական անկյուն ունեն։ 41 քառ․ մետր մակերեսով բնակարանը ձեռք է բերվել համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ անցկացվող կորկոտի փառատոնից ստացված հասույթով և ոչ միայն։







