Եթե որևէ երկիր պատրաստ է ջուր վաճառել, մենք այն կգնենք․Իրանի էներգետիկայի նախարար

Իրանի կառավարությունը հայտարարել է հարևան երկրներից ջուր գնելու ծրագրերի մասին՝ ի պատասխան երկրում տիրող համընդհանուր երաշտի։

«Եթե որևէ երկիր պատրաստ է ջուր վաճառել, մենք այն կգնենք», – «Ֆարս» գործակալությանը հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

Իրանի հարևան երկրների մեծ մասը, այդ թվում՝ Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանի սահմանամերձ շրջանները, նույնպես բախվում են երաշտի և ջրի պակասի։

Մյուս կողմից, Հայաստանի հյուսիսային հատվածն ունի համեմատաբար ավելի առատ ջրային պաշարներ։

Նշենք, որ Իրանը աշխարհի ամենաչոր երկրներից մեկն է։ Վերջին տարիներին փորձագետները Իրանում նկատել են տեղումների զգալի նվազում, երաշտների աճ և այլ ծայրահեղ կլիմայական երևույթներ, նախագահ Փեզեշքիանը նույնիսկ խոսել է մայրաքաղաք Թեհրանը տեղափոխելու մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print