Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով. Փաշինյանը՝ «Թրամփի ուղու» մասին

Սոցցանցում տեսա, որ մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի նեկայացուցչի այն հայտարարությունը, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով, և դրա շուրջ կար շատ մեծ և ծավալուն քննարկում՝ ամենատարբեր մեկնաբանություններով: Բայց մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի: Մենք թուղթ ենq ստորագրել ընդունելի պայմանների մասին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հարցազրույցի շրջանակում ՀՀ-ին և Նիկոլ Փաշինյանին առնչվող հայտարարություններին:

Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են երկուստեք ընդունելի պայմանները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն:

Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա Փաշինյանը նշեց, որ մինչև տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրվեն բոլոր մանրամասները:

«2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները. սա է պլանը»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ իր փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերը սովորաբար ժամկետից շեղվում են, դրա համար ցանկություն չունի բարձրաձայնել դրանց մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print