«Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը», – ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ բոլոր հնարավոր կոմբինացիաները կքննարկվեն։ Ես հիմա հասկանում եմ, որ քննարկվում է, որ օրինակ, նույն Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարի գնալ և այլն: Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման: Եթե խոսքը գնա տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել, ընդ որում, իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ: Նույնիսկ եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

