ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում նշել է, թե երբ կհրապարակի բանակցային փաստաթղթերը։
«Հրապարակման պահին գուցե կմեկնաբանեմ թե ինչու եմ փաթեթը հրապարակում մինչև տարվա վերջ, դա պատճառ ունի։ Ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք՝ մի քանի ամիս առաջ։ Հանձնարարել եմ, որ պատրաստեն փաթեթները։
Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք, ենթադրվում է, որ տարվա վերջ մինչև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, և այդտեղ այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա։ Այսինքն, այդ սուբյեկտը չի լինի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»։

