© https://shamshyan.com/hy/article/2025/11/11/1294488
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերը ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ:
Շանթ Սարգսյանը նույնպես սև խաղաքարերով կիսեց միավորը Գերմանիայից գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ:
ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ:
Չորրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

