Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը պաշտոնապես ասպետի կոչում է ստացել՝ ֆուտբոլին և բրիտանական հասարակությանը մատուցած ծառայությունների համար, հայտնում է BBC-ն։
50-ամյա Բեքհեմը, որը դեռ հուլիսին ընդգրկվել էր Չարլզ III-ի ծննդյան օրվա կապակցությամբ պարգևատրվողների ցուցակում, նոյեմբերի 4-ին Բերքշիրում կայացած արարողության ընթացքում արքայի կողմից պաշտոնապես ստացել է կոչումը։
Նշենք, որ 2003 թվականին Բեքհեմը, որն Անգլիայի հավաքականում անցկացրել է 115 խաղ և վեց տարի հանդիսացել է թիմի ավագը, պարգևատրվել էր Բրիտանական կայսրության շքանշանով՝ ֆուտբոլում ունեցած վաստակի համար։

