Մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ, 3 տուժած

Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշների ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի  տեղափոխվել է հիվանդանոց, որոշ ժամանակ անց «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print