Վթար Տավուշում. կա 11 տուժած

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

«10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- հայտնել են նախարարությունից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print