«Հյուսիս-հարավ» ճանապարհի կամրջի տակից գողացել են գիշերային լուսավորության մալուխները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային սեփականության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհաշինարարական ընկերության շինհրապարակից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 38-ամյա Լիլիթ Թ.-ն, հայտնել է, որ Ագարակ-Ոսկեվազ գյուղերի ճանապարհահատվածում ճանապարհային լուսավորության հետ կապված աշխատանքներ իրականացնող շինարարական հրապարակից գողացվել է մոտ 300 մետր լուսավորության մալուխներ և մոտ 300 մետր հողանցման համար նախատեսված պղնձե մալուխներ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print