Հայաստանի հավաքականը 104-րդն է․ ՖԻՖԱ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ աստիճան եւ 104-րդ տեղում է։ Այս ամիս Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում պարտվել է Հունգարիային (0:2) եւ Իռլանդիային (0:1)։

Առաջատարը Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան բարձրացել է երկրորդ տեղ։ Ֆրանսիայի հավաքականը նահանջել է երրորդ տեղ։

Առաջատար տասնյակում են նաեւ Անգլիան, Պորտուգլիան, Նիդերլանդները, Բրազիլիան, Բելգիան, Իտալիան եւ Գերմանիան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print