Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտորը, մի շարք այլ աշխատակիցներ ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

