Այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
«Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի:
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող ՈւԱԶ մակնիշի մեքենան, վթարի հետևանքով 7 հոգի տուժած կա, որից 6-ը՝ զինվոր, 1-ը՝ բուժքույր, ամենածանրը զինվորներից մեկի վիճակն է։

