1 օրում բացահայտվել է 105 հանցագործություն

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 25-26-ը:

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

13 դեպք՝ խարդախության,

10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,

3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման,

2-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման, հետամտելու։

Բացահայտվել են նաև կողոպուտի, դրամանենգության, խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ կողոպուտի, խարդախության։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print