28-ամյա բնակիչը թմրանյութ է պահել եւ օգտագործել․ նա ձերբակալվել է

Սեպտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 28-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան հարակից անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 60 գրամ դեղնականաչավուն զանգված։
28-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

`

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print