ՀՀ կառավարությունն իր սեպտեմբերի 25–ի նիստում Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշում կայացրեց։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշում, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնկավայրերի բնակիչներ։
Այս նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագրի իրականացման համար հատկացնել 1 048 000.0 հազ. դրամ։

