Վայոց ձորի բժշկական կենտրոնին նոր տարածք կտրամադրվի

Կառավարությունն իր սեպտեմբերի 25–ի նիստում որոշում կայացրեց, որով Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոց 12/1 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի «Վայոց ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորի Զորավար Վարդան փողոց 12/1 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Վայոց ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրելու խնդրանքով:

Համաձայն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից ներկայացված տեղեկատվության՝ տվյալ անշարժ գույքը հանդիսանում պետական սեփականություն և ամրացված է  Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ պետական մարմնին:

Բժշկական կենտրոնի հետագա գործունեությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, Վայոց ձորի մարզպետը խնդրել է մշակել և շրջանառել Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր քաղաք, Զորավար Վարդան փողոց 12/1 հասցեում գտնվող անշարժ գույքը Ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու իրավական ակտի նախագիծ:

Այս նախագծով առաջարկվում է Եղեգնաձորի Զորավար Վարդան փողոց 12/1 հասցեում գտնվող 2, 269,470,000 ՀՀ դրամ գնահատված արժեքով՝ 7691,4 քառ. մետր մակերեսով հիվանդանոցը, 70,27 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 49,88 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 59,15 քառ. մետր մակերեսով (136,05 խ․ մ) պարիսպը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,13 հա մակերեսով հողամասը  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վայոց ձորի բժշկական կենտրոնին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print