Աշխարհի գետերում սնդիկի մակարդակը կրկնապատկվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Գիտնականները համակարգչային մոդելի և երկրաբանական չափումների օգնությամբ համեմատել են այս պահի դրությամբ աշխարհի խոշոր գետերում սնդիկի կոնցենտրացիաները արդյունաբերական հեղափոխությունից առաջ եղած մակարդակի հետ։ Նրանք պարզել են, որ գրեթե բոլոր տարածաշրջաններում սնդիկի մակարդակը աճել է մոտ երկու անգամ:
Սնդիկի կոնցենտրացիաների նվազում է գրանցվել Միջերկրածովյան տարածաշրջանում. գիտնականները այս միտումը վերագրում են սնդիկ պարունակող նստվածքներ պահող ամբարտակների կառուցմանը: Ուսումնասիրությունը հրապարակվել է Science Advances ամսագրում»։

