Առաջին ալիքի անդրադարձը՝ Սյունիքի դարպասներ կոչվող հուշարձանին։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ եւ պետական միջացներով վերականգնվում է Սյունիքի խորհրդանիշերից մեկը։
Վայոց ձորի և Սյունիքի մարզերը կապող հուշարձանը եղանակի պատճառով պարբերաբար վնասվել է: Պահպանության ծառայությունը վերականգնման համար 13 միլիոն դրամ է հատկացրել: Նախատեսվում է, որ հուշարձանը կատարյալ տեսքի կբերվի արդեն երկու ամսից:

