Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00-ը, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print