Ինքնակամ շինությունների հաշվառման նոր ժամկետներ կսահմանվեն. Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ինքնակամ շինությունների հաշվառման նոր ժամկետներ կսահմանվեն։

«Կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծեր, որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների մեկանգամյա երկարաձգում։

Սա նշանակում է, որ հազարավոր քաղաքացիներ, ովքեր մինչ այժմ չեն հասցրել հաշվառել մինչև 2021 թվականը իրենց կողմից կառուցած կամ կիսակառույց ինքնակամ շինությունները, հնարավորություն են ստանալու վերջնականապես լուծել այդ հարցը։

Նախաձեռնության հիմնական նպատակը՝ քաղաքացիներին տալ վերջին հնարավորություն հաշվառելու իրենց կողմից կառուցված ինքնակամ շինությունները։

Նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://www.e-draft.am/projects/8966
https://www.e-draft.am/projects/8967 :

Վերջնական ժամկետները կհաստատվեն նախագծերի ընդունումից հետո։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – հայտնել է Թովմասյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print