ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 382.7 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.0021 դրամով և կազմել 4.7724 դրամ:
Ոսկու (XAU) գինն աճել է 118 դրամով և կազմել 41153 դրամ, իսկ Արծաթի (XAG) գինը նվազել է 12.33 դրամով և կազմել 456.17 դրամ:

