ՀՀ կառավարության 55 տոկոս համաֆինանսավորմամբ Կապանում կամուրջներ են նորոգվում

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ դիտարկել է Կապանում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Ողջի գետի վրայով անցնող կամուրջների նորոգումը, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Կամուրջների նորոգման ընթացքում կատարվել են հենարանների ամրացման, մայթերի սալապատման, ճանապարհային հատվածի ասֆալտապատման ու լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ, տեղադրվել՝ նոր բազրիքներ։

Երկու վայրում էլ շինաշխատանքները մոտենում են ավարտին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print