26 տարի է արդեն՝ օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է երիտասարդության միջազգային օրը: Հայաստանը տոնին միացել է 2000-ականների կեսերից: Կապանը ևս անմասն չի մնացել: Ամեն տարի այս օրը փառատոներ ու մշակութային այլ միջոցառումներ են անցկացվում: Այս տարի ևս համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը օրվան նվիրված համերգային շոու էր կազմակերպել: Մեր նկարահանող խումբը նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը և խոսել երիտասարդների հետ:







