Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։

Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print