Տեղի ունեցած ՃՏՊ հետեւանքով զինծառայողները հետազոտվել են ԲԿ-ում

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում։

Նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print