ՄԿՈՒ դիմողների թիվն ավելացել է

Արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, ընդունելության տեղեր կհատկացվեն 41 մասնագիտությամբ 58 ուսումնական հաստատության, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղեր կհատկացվեն 116 մասնագիտությամբ 74 ուսումնական հաստատության: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 17-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում այս տարի արդեն 3-րդ անգամ կգործի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակի տրամադրման ծրագիրը:

Նախարարը ներկայացրեց նաև ՄԿՈՒ դիմողների վիճակագրությունը: Նախորդ տարվա տվյալների համաձայն՝ 9-րդ դասարանն ավարտած ամեն 3-րդ երեխան որոշել է կրթությունը շարունակել քոլեջում:

«Երբ նայում ենք մասնագիտությունների բացվածքին, տեսնում ենք, որ գնալով ավելի գերակշռող են դառնում մասնագիտությունները, որոնք տնտեսության կողմից ավելի պահանջված են: Նախորդ տարի ավելի քան 770 դիմորդ ենք ունեցել խոհարարության գծով, սա ցույց է տալիս, որ, մի կողմից, մենք ունենք տնտեսության ոլորտ, որը զարգանում է, մյուս կողմից՝ կադրային պահանջարկը լրացնող կրթական գործընթաց:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print