Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ թերությունների վերացման վերաբերյալ:
- Հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկատվություն տրամադրել և ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողությամբ սպասարկվող միջպետական և հանրապետական ճանապարհների վերաբերյալ:
- Arm roads info հավելվածն անվճար է և հասանելի PlayMarket և AppStore հարթակներում:
- Թերություն արձանագրելու համար քաղաքացին պետք է՝ ա/ հավելվածի համապատասխան հնարավորութունների կիրառմամբ կատարի տեղորոշում, կցի լուսանկար, մեկնաբանի թերությունը և լրացնի իր էլհասցեն, բ/ իր էլ. հասցեից տեղեկանա հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից արձանագրված թերության վերացման կամ ընթացքի վերաբերյալ:
- «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածում պահպանվում են քաղաքացու կողմից արձանագրված թերությունները «Հաղորդված թերություններ» բաժնում:

