ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի համար ՀՆԱ-ի 5.5% աճ է կանխատեսում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է «Մակրոտնտեսական կանխատեսում 2025 – 2027թթ.» զեկույցը, որի համաձայն՝ ՀՀ-ում 2025թ. համար կանխատեսվել է 5.5%, իսկ 2026թ. համար՝ 5.3% տնտեսական աճ։

ԵԱԶԲ կանխատեսմամբ՝ 2025թ. ՀՀ-ում գնաճը մոտ կլինի նպատակային ցուցանիշին ողջ կանխատեսման հորիզոնում՝ տարեվերջին կազմելով 3.1%:

2025թ. դրամի միջին փոխարժեքը կանխատեսվել է նախորդ տարվա մակարդակին համապատասխան՝ 392 դրամ 1 դոլարի դիմաց:

2025թ. համար Եվրասիական տարածաշրջանի երկրներից համեմատաբար բարձր աճ է կանխատեսվել Ղրղզստանում՝ 10.3%, և Տաջիկստանում՝ 8.4%: Ղազախստանում ակնկալվում է տնտեսական աճի 5.5%, իսկ Բելառուսում և ՌԴ-ում՝ համապատասխանաբար 3% և 2% մակարդակ:

Զեկույցն ամբողջությամբ՝ EABR.org (https://eabr.org/analytics/ceg-quarterly-reviews/macroeconomic-outlook-2025-2027-june/)

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print