ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն անդրադարձել է Իրանի միջուկային օբեյկտների վրա հարձակումներին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին գնահատել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածների հետևանքները։

Նրա խոսքով՝ Սպահանի միջուկային օբյեկտում վնասվել են, մասնավորապես, ուրանի փոխակերպման գործընթացին առնչվող շենքերը։ Բացի այդ, ակնհայտորեն հարված է հասցվել հարստացված նյութը պահելու համար օգտագործվող թունելների մուտքերին։

Նատանզի օբյեկտում հարված է հասցվել նաև վառելիքի հարստացման գործարանին, հավելել է Գրոսսին, մինչդեռ ԱՄՆ-ն հաստատել է գետնի մեջ թափանցող զինամթերքի օգտագործումը։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Ֆորդոյի օբյեկտում տեսանելի են խառնարաններ, ինչը վկայում է գետնի մեջ թափանցող զինամթերքի օգտագործման մասին։

«Ներկայումս ոչ ոք, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ն, ի վիճակի չէ լիովին գնահատել Ֆորդոյի ստորգետնյա վնասը», – ասել է Գրոսսին։

Նա հավելել է, որ «հաշվի առնելով օգտագործված պայթուցիկների հզորությունը և ցենտրիֆուգների ծայրահեղ զգայունությունը թրթռումների նկատմամբ, ենթադրվում է, որ պատճառվել է շատ լուրջ վնաս»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print