ԶՊՄԿ-ն «Դասավանդիր Հայաստան»-ի պաշտոնական տարածաշրջանային հովանավորն է Սյունիքում

ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով:
Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց համագործակցության եռակողմ պայմանագիր:
ԶՊՄԿ-ն ճանաչվում է որպես «Դասավանդիր Հայաստան»-ի պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ուսումնական տարվա համար։


Մեր հովանավորության արդյունքում հնարավորություն կտրվի ուսուցիչ-առաջնորդներ տեղակայել Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտների կյանքի վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print