Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին հրադադարը խախտելու համար

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամմուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար: Ցամաքային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հնդկական կողմն օպերատիվ արձագանք է տվել:

Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։

Կողմերը փոխադարձաբար փակել են իրենց օդային տարածքները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print