Կիեւը չի երաշխավորում Մայիսի 9-ին ներկա առաջնորդների անվտանգությունը

Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«Մենք չենք կարող պատասխանատու լինել Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների համար, որոնք գնացել են կամ պատրաստվում են մայիսի 9-ին մեկնել ՌԴ։ Նրանք են ձեզ անվտանգություն ապահովում, ուստի մենք ձեզ որևէ երաշխիք չենք տալիս։ Որովհետև մենք չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանն այդ օրերին»,- ասել է Զելենսկին։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print