Հնդկաստանն արգելում է Պակիստանից ապրանքների ներմուծումն ու տարանցումը

Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում, ասվում է Արտաքին առևտրի գլխավոր վարչության հրամանագրում։

«Պակիստանից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումն արգելվում է անմիջապես մինչև հետագա ծանուցում: Այս սահմանափակումը սահմանվում է ազգային անվտանգության և հանրային քաղաքականության շահերից ելնելով»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Հնդկաստանը նաև արգելում է պակիստանյան նավերի մուտքը իր նավահանգիստներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print