Արծվանիկ, Սյունիք, այսօր էլ՝ Լեռնաձոր ու Անդոկավան, ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցներն այցելում են ազդակիր բնակավայրերի դպրոցներ, աշակերտներին պատմում Երկիր մոլորակը պահպանելու կարևորության մասին: Դպրոցականները հետաքրքրությամբ են լսում ընկերության աշխատակիցներին, վերջիններս էլ սիրով պատասխանում են նրանց հարցերին։

