Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ զինվորական անձնակազմի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտնեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման եւ արդյունքների քննարկման ընթացքում։
«Մինչեւ 2021թ․ մենք չենք ունեցել ռազմաարդյունաբերություն։ Հիմա մեր ռազմաարդյունաբերության բնագավառում այնպիսի նվաճումներ ունենք, որ․․․ցավոք սրտի այդ մասին էլ չենք կարող խոսել, բայց լավագույն ինժեներներ, լավագույն պրոֆեսիոնալներ, այսօր կառացում են լավագույն գործարաններ, եւ դրա արդյունքները մենք կտեսնեն տարիներ հետո»,-իր ելույթում անդրադառնալով ռազմաարդյունաբերության ոլորտին նշեց պատգամավորը։

