ՀՀ եւ ՌԴ քար մշակողների միությունները կհամագործակցեն

Երեւանում Հայաստանի և Ռուսաստանի քար մշակողների միությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

ՀՀ քար մշակողների միության նախագահ Տարոն Բադալյանի խոսքով` փաստաթուղթը նոր հնարավորություններ է բացում երկկողմ փոխգործակցության և համագործակցության համար։

Հայկական արտադրանքը հանրահռչակելու նպատակով միությունն առաջին անգամ քարի փառատոն է կազմակերպում, որը տեղի կունենա 2025 թվականի հուլիսին։

Փառատոնի նպատակն է միջազգային հետաքրքրություն առաջացնել հայկական եզակի ապարների նկատմամբ, ինչպիսիք են տուֆը, տրավերտինը, բազալտը և մարմարը: Նպատակ կա նաև ձևավորել բիզնես էկոհամակարգ, ստեղծել հարթակ փորձի փոխանակման և բիզնես կապերի հաստատման համար, ինչպես նաև խթանել ոլորտի զարգացումը քարի մշակման ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրման միջոցով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print