Ես միշտ պատրաստ եմ օգնելու հայ ժողովրդին և հայկական ֆուտբոլին Metaratings.ru-ին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը այսպես է պատասխանել հարցին՝ պատրա՞ստ է աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:
Նշենք, որ տեղեկությունների համաձայն Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, որը ներկայումս զբաղեցնում է Արմեն Մելիքբեկյանը։
«Չեմ ցանկանում մեկնաբանել։ Կասեմ միայն հետևյալը. ես միշտ պատրաստ եմ օգնելու հայ ժողովրդին և հայկական ֆուտբոլին։ Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան՝ օգնելու հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- ասել է Մովսիսյանը:

