Թրամփը ժամանակավորապես նվազեցրել է ավելի քան 75 երկրների նկատմամբ մաքսատուրքերը

Ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ ձգտել են բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերին առնչվող խնդիրները լուծելու համար, և որ այդ երկրները, իմ հորդորով, պատասխան քայլեր չեն ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ, ես թույլատրել եմ 90-օրյա դադար և էապես կրճատել պատասխան մաքսատուրքերն այդ ժամանակահատվածում 10%-ով։

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտրային վեճի շրջանակներում Չինաստանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի՝ 50%-ով ավելացման մասին` ի լրումն նախկինում սահմանված 34% մաքսատուրքերի: ԱՄՆ-ի բոլոր ապրանքների մաքսատուրքերն ապրիլի 10-ից ուժի մեջ կմտնեն 84% ընդհանուր դրույքաչափով, չորեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, Պեկինում հայտնել է Պեկինի ֆինանսների նախարարությունը:

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Չինաստանից ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին՝ 50%-ի չափով։ Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 9-ից՝ նախապես հայտարարված 34% սակագների հետ միաժամանակ։ Արդեն գործող մաքսատուրքերի հետ մեկտեղ՝ ԱՄՆ չինական ապրանքների ներմուծման հատուկ առևտրային տուրքերի ընդհանուր գումարն այսպիսով կազմում է 104%։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print