Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձը. ՈՒՂԻՂ

Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է ավանդական Հաղթանակի շքերթը:

Հանդիսատեսը կկարողանա տեսնել ռուսական բանակի զինանոցի ամենաժամանակակից զենքերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շքերթին կհետևեն Կարմիր հրապարակի ամբիոնից։

Այնուհետև պետությունների ղեկավարները միասին ծաղիկներ կդնեն և ոչ պաշտոնական նախաճաշ կկազմակերպեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print