Արևմտյան կողմը բանակցություններում պայմաններ կամ առաջարկներ չի ներկայացրել. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցություններում ամենակարևոր հարցերի շուրջ չկա առաջընթաց։ Մասնավորապես, ԱԽ քարտուղարը նկատի ունի ՀՀ սուվերեն 29.800 քմ արձանագրումը, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումը։

Ըստ նրա, այսօր չի հաջողվում պահպանել անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. «Լաչինի միջանցքում ըստ եռակողմ հայտարարության Ադրբեջանը չպետք է ներկա լինի, բայց այս պահին ներկա է, և մեզ համար շատ կարևոր է ունենալ միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը»։

Նա ասել է, թե արևմտյան կողմը բանակցություններում պայմաններ կամ առաջարկներ չի ներկայացրել. «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նախկինում ՌԴ-ն է առաջարկներ ունեցել, և այդ առաջարկները հրապարակային հայտնի են, դրանցից մեկը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգում ու նման այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ բանակցություններն այս պահին ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, և ՀՀ համար տարբերություն չկա, թե այդ բանակցությունները որտեղ են ընթանում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print