Մի խումբ անչափահասներ ծեծել են տարեց տղամարդու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը Բյուրեղավան քաղաքի տարեց բնակիչը դիտողություն է արել մի քանի անչափահասների, ովքեր ավտոմեքենան վարել են անկանոն, վտանգավոր իրավիճակներ ստեղծել հետիոտնի համար ու այդ ամենը դուր չի եկել  այդ անչափահասներին, ովքեր հաշվեհարդար են տեսել տարեց տղամարդու հետ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի հարևանությամբ, ինչից հետո տղամարդը կրկին դիտողություն է արել, որ սիրուն չի, երբ մարդաշատ վայրում նման ձևի են ավտոմեքենան վարում, «ճռիկ վռիկ» անելով և այդ անչափահասները տարեց տղամարդուն ասել են․ «դու մեզ չպիտի սովորացնես ինչ անենք», ինչից հետո տղամարդը նրանցից մեկին մեկ անգամ հարվածել է, ովքեր հայտնել են, որ «դու քո հալը կտեսենս» ու հայհոյանքներ տալով հեռացել են։

Որոշ ժամանակ անց անչափահասները մեծ խմբով, որոնց մեջ նաև եղել են չափահասներ փայտերով զինված եկել ու այդ տղամարդուն տանից դուրս են հանել և հաշվեհարդար տեսել։ Քաղաքացիները նկատելով ահազանգել ու դեպքի վայր են ժամանել պարեկները և կռվի մասնակիցները հեռվից նկատելով պարեկների ավտոմեքենաները դիմել են փախուստի։ Ըստ տեղեկությունների մեկ հոգի դանակահարվել է և շենքերից մեկի բնակչի ծեծի են ենթարկել, սակայն այդ մարդիկ հիվանդանոց չեն դիմել, բուժումը ստանում են  տնային պայմաններում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ծեծի մասնակիցների մեջ շոշափվում է Սլավա և Գոռ անուններ։ Վերջինի անուն էլ շոշափվում է, որ հենց նա է դանակահարել քաղաքացուն, իսկ անչափահասներին դիտողություն արած տարեց տղամարդը 55-60 տարեկան է, ում անունը Աշոտ է, իսկ մեքենան, որով անկանոն վարել են սև «Նիվա» է եղել և միջադեպին նաև ներկա է եղել Աշոտի որդին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print