Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ին և 14-ին առանձին շրջաններում, 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 12-14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6, մարտի 12-15-ի գիշերը՝ 7-10 աստիճանով։

Երևանում մարտի 12-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-ին և 16-ին՝ անձրևի տեսքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print