Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա

Բաղրամյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա 

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ օգտագործում և տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ։

Փետրվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է ընդհանուր մեկ կիլոգրամ 312 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված։

Տանտերը հայտնել է, որ մարիխուանան իրենն է և պահում էր անձնական օգտագործման համար։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print