Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Սերգեյ Լավրովն ու Աբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուս նախարարը հիշեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման մասին՝ հօգուտ շուտափույթ ապաէսկալացիայի։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print