Թվային հարթակի միջոցով կկարողանաք սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը, հայտնում են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից։
Պարզեցված կարգը կգործի 2026թ. հունիսի 1-ից՝ urban.permits.e-gov.am հարթակում:
Որո՞նք են պարզեցված կարգի պայմանները.
Տան մակերես՝ մինչև 300 քմ։
Հարկայնություն՝ մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։
Օժանդակ շինություն՝ մինչև 50 քմ։
Պայման՝ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով։
Քաղաքացուն պատկանող հողամասը պետք է համապատասխանի նպատակային և գործառնական նշանակությանը։
Ի՞նչ է պարզեցվել.
Ինքնաշխատ համակարգ- Եթե համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում չհաստատի հայտը, համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք (ՃՀԱ), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։
ժամկետի կրճատում- Սահմանվել են թվային հարթակում թույլտվությունների տրամադրման առավել սեղմ ժամկետներ։
Լրացված հայտ- նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում
Կոմունալ միացումներ- Գազի, ջրի և էլեկտրականության միացման տեխնիկական պայմանների համար համայնքի ղեկավարը մատակարար ընկերություններին դիմելու է ՃՀԱ տրամադրելուն զուգահեռ։
Փորձաքննության փուլ- Նախագծի փորձաքննությունը փոխարինվել է այն մշակող արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։
Անվճար նախագծեր- Քաղաքացիները կարող եք օգտվել Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնի օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։

