Ադրբեջանում զորամասերը բերվել են մարտական պատրաստության

Ադրբեջանում զորամասերը բերվել են մարտական պատրաստության և տեղակայվել են մարտական դիրքերում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պարզաբանելով №1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների կարգը:

«Զորահավաք հայտարարելիս Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը: Զորահավաքային միջոցառումների շրջանակում՝ զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված վայրեր: Նման միջոցառումներն ուղղված են բանակի օպերատիվ պատրաստականության ապահովմանը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print