Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի և 8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-10-ի ցերեկային ժամերին նույնքան կբարձրանա։

Երևանում մարտի 6-ին, 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ին և 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print