Կապանում անցկացվում է շախմատի պատանիների մարզային առաջնություն

Սյունիքի մարզի գրեթե բոլոր քաղաքներից մարտի 5-ին Կապանում մեկ հարկի տակ էին հավաքվել մոտ մի քանի տասնյակ պատանի շախմատիստներ: Չխախտելով ավանդույթը` 19 տարին անընդմեջ անցկացվում է այս մրցաշարը, որը կտևի հինգ օր, իսկ լավագույնները հանրապետական փուլի ուղեգիր կստանան: Առաջնության կայացմանը աջակցել է Կապանի համայնքապետարանը, իսկ ֆինանսական ամբողջ ծախսը հոգացել՝ ԶՊՄԿ-ն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print