Իրանի մի շարք նահանգներում պայթյունների ձայներ են եղել

Իրանի մի շարք նահանգներում պայթյունների ձայներ են լսվել, հաղորդում է Fars գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ պայթյունների ձայներ են լսվել Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում:

Ավելի վաղ պայթյուններ էին որոտացել Թեհրանում: Իսրայելը հայտարարել է Իրանի տարածքին «կանխարգելիչ» հարված հասցնելու մասին:

Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ թիրախներից մեկը եղել է նախագահական պալատը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print